«Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների առևտրի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին

Առարկան՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների առևտրի վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

Հաշվի առնելով, որ սույն թվականի ապրիլ ամսից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում գործում է Միջբանկային վարկային հարթակը, տեղեկացնում ենք, որ

  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների առևտրի արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված տոկոսների ռիսկայնությունը գնահատելիս դրանք պետք է դիտարկել որպես ՀՀ Կենտրոնական բանկի երաշխավորությամբ ապահովված պահանջներ: Այսինքն՝ Համաձայն «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 23.2 կետի` վերոնշյալ պահանջները վարկային ռիսկի հաշվարկում պետք է ընդգրկել 0% ռիսկի կշռով:
  • Նշված գործարքները պետք է արտացոլել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի Ձև թիվ 17 հաշվետվության 1-ին և 2-րդ էջերի առաջին սյունակի համապատասխանաբար «1.4. Հայաստանի Հանրապետության բանկերից» և «2.5. Հայաստանի Հանրապետության բանկերում տեղաբաշխված» տողերում: Միևնույն ժամանակ 1-ին և 2-րդ էջերի վերջին աղյուսակներում «Բանկի անվանումը» սյունակում պետք է նշել համապատասխանաբար ««ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» արտահայտությունները: ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների առևտրի արդյունքում ռեզիդենտ բանկից ներգրավված միջոց» արտահայտությունները: և ««ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների առևտրի արդյունքում ռեզիդենտ բանկին տրամադրված միջոց» արտահայտությունները:
  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների առևտրի արդյունքում տրամադրված միջոցները պետք է հաշվառել հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի «1341 - Ռեզիդենտ բանկերին տրված վարկեր» հաշվում, իսկ ներգրավված միջոցները` «3141 - Ռեզիդենտ բանկերից ստացված վարկեր» հաշվում:
  • Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի,  վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության  կարգի համաձայն` վարկային ռեգիստրին տեղեկատվություն տրամադրվում է իրավաբանական անձանց (բացառությամբ՝ վարկատուների), ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ, որոնք վարկատուի հանդեպ ստանձնել են վերոնշյալ կարգով սահմանված պարտավորություններից որևէ մեկը: Իսկ նույն կարգի համաձայն` վարկատու են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը: Ուստի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում միջբանկային վարկային ռեսուրսների առևտրի արդյունքում տրամադրված միջոցների վերաբերյալ վարկային ռեգիստրին տեղեկատվություն չի տրամադրվում:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ՝ Վահե Վարդանյան     

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Մարիամ Եղիազարյանին