Ապահովագրական ընկերությունների ներքին իրավական ակտերը և դրանց փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ Ապահովագրական ընկերությունների ներքին իրավական ակտերը և դրանց փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Համաձայն «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ի 24.1 կետի` ապահովագրական ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը Կենտրոնական բանկ են ներկայացնում ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնակարգերի նախագծերի հաստատված տարբերակաները, նոր ընդունված կանոնակարգերը, Կենտրոնական բանկ ներկայացված կանոնակարգերի հետագա փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին կանոնակարգերը (այսուհետ` իրավական ակտ):
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ իրավական ակտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Վիճակագրության վարչության Հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի խափանման դեպքում իրավական ակտերը ներկայացվում են մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Իրավական ակտերը մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:
Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.
| Ապահովագրական ընկերության կոդը | Գծիկ | Իրավական ակտ | Կետ | Հապավումը |
| XXXXX | - | XX | . | doc |
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ` Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Էլլա Հակոբյանին