Նոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող 
Բոլոր բանկերին 
ՀՀ տարածքում գործող բոլոր վարկային կազմակերպություններին 
ԱՔՌԱ վարկային բյուրոյին

Առարկան՝ Նոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինչպես գիտեք 2015 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեցին և գրեթե ամբողջությամբ արդեն ուժի մեջ են ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք օրենքներում կատարված լրացումները: 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է գործող(նոր մշակվող) ներքին իրավական ակտերը (ընթացակարգեր, որոշումներ, կանոններ) համապատասխանեցնել նոր պահանջներին:

№

Օրենսդրական ակտի անվանումը

Ցուցում-առաջարկություն

Իրականացնող կազմակերպություն

1

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» և «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին

Ուժի մեջ է՝ 23.01.2016

Բողոքների քննում

  • Սպառողների կողմից ԱՔՌԱ վարկային բյուրո ուղղված բողոքների քննման ներքին իրավական ակտերը համապատասխանեցնել 2009 թվականի հուլիսի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 225-Ն որոշմամբ հաստատված «Հաճախորդների բողոքպահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ կանոնակարգ 8/04»-ով սահմանված պահանջներին (այսուհետ՝ Կանոնակարգ 8/04):

ԱՔՌԱ վարկային բյուրո

2

«Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին

Ուժի մեջ է՝ 23.01.2016, որոշ դրույթներ 2017 հունվարի 1-ից

Տեղեկատվության հրապարակում

  • Ինտերնետային կայքում, գովազդում, գործունեության վայրում և այլ եղանակներով տեղեկատվության հրապարակման ներքին իրավական ակտերը համապատասխանեցնել 2009 թվականի հունիսի 2-ի ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ով սահմանված պահանջներին:

Բանավոր հաղորդակցում

  • Սպառողների հետ բանավոր հաղորդակցման ներքին իրավական ակտերը համապատասխանեցնել «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 8/05) սահմանված պահանջներին:

Բողոքների (բողոք-պահանջներ, վեճեր, նամակներ, հարցումներ, առաջարկներ) քննություն

  • Սպառողների կողմից ուղղված բողոքների քննման ներքին իրավական ակտերը համապատասխանեցնել Կանոնակարգ 8/04-ով սահմանված պահանջներին:

Բանկեր

Վարկային կազմակերպություններ

3

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Ուժի մեջ է՝ 23.01.2016

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ

  • Դրամով տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար հիմք ընդունել 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ» կանոնակարգ 8/01-ը:
  • Արտարժույթով տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար առաջարկում ենք բանաձևում վարկի գումարը, համապատասխան դրամական հոսքերը (cash flow) և գանձվող միջնորդավճարները նույնպես հաշվարկել արտարժույթով՝ փոխարկման փոխարժեք ընտրելով Կենտրոնական բանկի կողմից սահմանած հաշվարկային փոխարժեքը:

Տեղեկատվության հրապարակում

  • Ինտերնետային կայքում, գովազդում, գործունեության վայրում և այլ եղանակներով գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ներքին իրավական ակտերը համապատասխանեցնել Կանոնակարգ 8/03-ով սահմանված պահանջներին, ինչպես նաև ՀՀ դրամով տրամադրվող գյուղատնտեսական վարկերի համար սահմանել ընդհանրական թերթիկներ (համաձայն Կանոնակարգ 8/03-ի հավելվածի):

Բանավոր հաղորդակցում

  • Գյուղատնտեսական վարկերից օգտվող սպառողների հետ բանավոր հաղորդակցման ներքին իրավական ակտերը համապատասխանեցնել Կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջներին, այդ թվում ՀՀ դրամով տրամադրվող գյուղատնտեսական վարկերի համար սահմանելով անհատական թերթիկներ, իսկ արտարժույթային գյուղատնտեսական վարկերի համար դեռևս (մինչև նոր թերթիկների ձևաչափերի մշակումը) չսահմանել ընդհանրական և անհատական թերթիկներ (Կանոնակարգ 8/03-ի և Կանոնակարգի 8/05-ի հավելվածներ):

Բանկեր

Վարկային կազմակերպություններ

Վերը նշված բոլոր իրավական ակտերը (օրենքներ, կանոնակարգեր) կցվում են:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Անժելա Ավետիսյանին