Ներդրումային ընկերությունների գործունեության կանոնները և դրանց փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ներդրումային ընկերություններին
Առարկան՝ Ներդրումային ընկերությունների գործունեության կանոնները և դրանց փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Համաձայն «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 141-րդ կետի` ներդրումային ընկերությունները Կենտրոնական բանկ` ի գիտություն են ներկայացնում ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի նոր ընդունված գործունեության կանոնները, գործող կանոնների փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված գործունեության կանոնները այսուհետ` կանոններ: Ընդ որում կանոնները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Վիճակագրության վարչության Հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին:
Կանոնները էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով ներկայացնելու դեպքում ֆայլերը կոդավորվում են հետևյալ կարգով.
| Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կոդը | գծիկ | Կանոնակարգի անվանումը | Կետ | Հապավումը |
| XXXXX | - | XXXXX | . | doc |
Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ` Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Արփի Ղազարյանին