Վարկային կազմակերպությունների ներքին իրավական ակտերը և դրանց փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր վարկային կազմակերպություններին
Առարկան՝ Վարկային կազմակերպությունների ներքին իրավական ակտերը և դրանց փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Համաձայն «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ի 75-րդ կետի` վարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկ ի գիտություն են ներկայացնում վարկային կազմակերպության գործունեության ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին իրավական ակտերը (այսուհետ` իրավական ակտ):
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ իրավական ակտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Վիճակագրության վարչության Հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի խափանման դեպքում իրավական ակտերը ներկայացվում են մագնիսական կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Իրավական ակտերը մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:
Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.
| Վարկային կազմակերպության կոդը | Գծիկ | Իրավական ակտ | Կետ | Հապավումը |
| 60100 | - | NIA | . | doc |
Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ` Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Մարիամ Եղիազարյանին