Բանկերի ներքին իրավական ակտերը և դրանց փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին

Առարկան` Բանկերի ներքին իրավական ակտերը և դրանց փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Համաձայն «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 86.1 կետի` բանկերը Կենտրոնական բանկ ի գիտություն են ներկայացնում բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության նոր ընդունված ներքին իրավական ակտերը, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին իրավական ակտերը (այսուհետ` իրավական ակտ):

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ իրավական ակտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Վիճակագրության վարչության Հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի խափանման դեպքում իրավական ակտերը ներկայացվում են մագնիսական կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Իրավական ակտերը մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:

Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը. 

Բանկի կոդ Գծիկ Իրավական ակտ Կետ Հապավում
14200  - NIA . Doc

Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ` Վահե Վարդանյան     

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Մարիամ Եղիազարյանին