Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, վարկային կազմակերպություններին, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ին, ապահովագրական ընկերություններին, ներդրումային ընկերություններին

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին 
վարկային կազմակերպություններին 
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ին 
ապահովագրական ընկերություններին 
ներդրումային ընկերություններին 
Արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորին 
Կենտրոնական դեպոզիտարիային Ներդրումային ֆոնդի կառավարչին 
«Հայաստանի բանկերի միություն» ԻԱՄ-ին 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,  

ՀՀ կենտրոնական բանկը, լիցենզավորման և գրանցման գործընթացների առավել օպտիմալ կազմակերպման և ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքում հարմարավետություն ապահովելու նպատակով, 2009 թվականից ներդրել է այդ գործընթացների իրականացման համար անհրաժեշտ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան կանոնակարգերով նախատեսված փաստաթղթերի` էլեկտրոնային եղանակով ստացման քաղաքականություն` ՍԻ-Բի-Էյ-նեթ էլեկտրոնային համակարգի Licensing էլեկտրոնային հասցեի միջոցով:

Նշված քաղաքականության պատշաճ իրականացման նպատակով սույն թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը շրջաբերական նամակ էր ուղարկել ֆինանսական կազմակերպություններին՝ առաջարկելով նշված հասցեով փաստաղթղթերը ուղարկելիս պահպանել մի շարք պահանջներ: Սակայն մինչ օրս այդ պահանջները Ընկերությունների կողմից պատշաճ կերպով չեն պահպանվում և պարբերաբար խախտվում են:

Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ հաղորդագրությունները ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները.

  • փաստաթղթերը պետք է ներկայացնել միայն ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված, իրավասու մարմնի կողմից ստորագրված միջնորդագրին կից,
  • փաստաթղթերը պետք է շարադրված լինեն Unicode տառատեսակով,
  • անպայման պետք է լրացնել հաղորդագրության Subject դաշտը,
  • միջնորդագրում նշված կից փաստաթղթերի էջերի քանակը և փաստաթղթերի ցանկում նշված փաստաթղթերը պետք է համապատասխանեն փաստացի կցվող փաստաթղթերին և դրանց էջերի քանակին,
  • ուղարկվող ֆայլերը պետք է ունենան 10 սիմվոլը չգերազանցող լատինատառ անուններ (միայն տառեր և թվեր):

Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում ենք, որ խախտումները շարունակվելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կարող է դադարեցնել փաստաթղթերի` էլեկտրոնային եղանակով ստացումը և անցում կատարել դրանց՝ թղթային եղանակով ստացմանը:

Հարգանքով՝

Իրավաբանական բաժնի պետ՝  Վարուժան Ավետիքյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Լիցենզավորման ու գրանցման առաջին և երկրորդ բաժիններ