Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, վարկային կազմակերպություններին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին, ապահովագրական ընկերություններին, ներդրումային ընկերություններին
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին
վարկային կազմակերպություններին
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին
ապահովագրական ընկերություններին
ներդրումային ընկերություններին
Արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորին
Կենտրոնական դեպոզիտարիային
Ներդրումային Ֆոնդի Կառավարչին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ի լրումն 17.01.2013թ. և 05.06.2013թ. շրջաբերական գրությունների՝ կրկին անգամ տեղեկացնում ենք Ձեզ.
CBANet համակարգով Licensing էլեկտրոնյաին հասցեի միջոցով լիցենզավորման ու գրանցման գործընթացների հետ կապված բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ուղղված առանձին գրության ուղեկցությամբ:
Հայտնում ենք, որ նշված ձևով չներկայացնելու դեպքում փաստաթղթերը ընդունված չեն համարվի:
Հարգանքով՝
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Լիցենզավորման ու գրանցման առաջին և երկրորդ բաժիններ