ՀՀ Տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ
ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից
ՀՀ Կենտրոնական Բանկ ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ
Հեղինակ ստորաբաժանում՝
15.Իրավաբանական վարչություն
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բանկերին և վարկային կազմակերպություններին
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ և ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 1-ի գլուխ 1-ի 4.2. կետի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 13-ի գլուխ 1-ի 6-րդ կետի համաձայն` ՀՀ տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները այսուհետ վերոհիշյալ կանոնակարգերով սահմանված փաստաթղթերը կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով Սի Բի Էյ Նետ էլեկտրոնային համակարգի` LICENSING էլեկտրոնային հասցեի միջոցով:
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք` քանի որ ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատվում են կենտրոնական բանկի կողմից, ուստի անհրաժեշտություն է առաջանում բանկերի և վարկային կազմակերպությունների կանոնադրությունները ՀՀ կենտրոնական բանկ բացի էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուց, ներկայացնել նաև թղթային տարբերակով:
Հարգանքով՝
Իրավաբանական վարչության պետի ժ/պ ՝ Վազգեն Մնացականյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության լիցենզավորման ու գրանցման բաժին