Դատական գործերը Կենտրոնական բանկ ներկայացնելու վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններին

Առարկան՝ Դատական գործերը Կենտրոնական բանկ ներկայացնելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Համապատասխան վերլուծություններ կատարելու նպատակով խնդրում ենք մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել Ձեր ընկերության մասնակցությամբ այն քաղաքացիական և քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունները (այդ թվում այդպիսի գործերով կայացված վճիռները (դատավճիռները)), որոնց շրջանակներում կայացվող (կայացված, կայացվելիք) որոշումները, տրվող մեկնաբանությունները կարող են ունենալ համակարգային կամ այլ էական նշանակություն ապահովագրական շուկայի կամ ապահովագրական գործունեությունը կարգավորող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառման համար:

Միաժամանակ, հետագայում նման գործերի առկայության դեպքում, խնդրում ենք, դրանք ևս ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Հարգանքով՝  

Իրավաբանական վարչության պետ`  Վարուժան Ավետիքյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժնի իրավախորհրդատու`
Անելյա Պողոսյանին