Ավանդների և ավանդատուների բազաների վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին

Առարկան՝ Ավանդների և ավանդատուների բազաների վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկացնում ենք, որ այսուհետ բանկերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազաները Կենտրոնական բանկում պահպանվելու են հետևյալ կերպ.

  • Եթե առկա է բանկում տեղերում ստուգումների ժամանակ բացված և ստուգված բազա, ապա Կենտրոնական բանկում պահպանվելու են ստուգված բազան և դրան նախորդող երկու ամիսների համար ներկայացված փաթեթները, իսկ նախորդները վերադարձվելու են բանկի ներկայացուցչին` ծածկագրված տվյալների բազաների հերթական ներկայացման ժամանակ:
  • Եթե բանկում դեռևս չեն իրականացվել տեղերում ստուգումներ, կամ իրականացվել են ավելի քան վեց ամիս առաջ, ապա Կենտրոնական բանկում պահպանվելու են միայն նախորդ վեց ամիսների համար ներկայացված փաթեթները, ինչպես նաև տեղերում ստուգումների ժամանակ բացված և ստուգված բազաները (առկայության դեպքում), իսկ նախորդները վերադարձվելու են բանկի ներկայացուցչին` ծածկագրված տվյալների բազաների հերթական ներկայացման ժամանակ:

Ընդ որում` բանկի ներկայացուցիչն իր ստորագրությամբ հավաստում է ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազաների ստացման փաստը՝  նշելով ստացման օրը, ամիսը և տարեթիվը, ինչպես նաև ստացված փաթեթների քանակը և դրանց ներկայացման ամսաթվերը:

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Մարիամ Եղիազարյանին