«Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ում տրամադրված վարկային ռեսուրսների և վարկային ռիսկի հաշվարկում վարկանիշների կիրառման վերաբերյալ
Ուղղված է` ՀՀ տարածքում գործող բանկերին
Առարկան՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում տրամադրված վարկային ռեսուրսների և վարկային ռիսկի հաշվարկում վարկանիշների կիրառման վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
- Տեղեկացնում ենք, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների առևտրի արդյունքում տրամադրված միջոցները (օվերնայթ) «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի իմաստով չեն համարվում բարձր իրացվելի ակտիվներ և չեն կարող մասնակցել իրացվելիության նորմատիվների (Ն21 և Ն22) հաշվարկին, քանի որ Կանոնակարգ 2-ի 34.1-34.8-րդ կետերում նշված բարձր իրացվելի ակտիվների կազմում վերը նշված օվերնայթի պայմանագրերով տրված վարկերը ընդգրկված չեն:
- Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39 Ն որոշմամբ հաստատված որոշման Վարկային ռիսկի հաշվարկը¦ հավելված 3-ի 32-րդ կետի` միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում բանկը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:
Հայտնում ենք, որ այն դեպքերում, երբ միևնույն պահանջի գծով առկա երեք վարկանիշներից երկուսին համապատասխանող ռիսկի կշիռները հավասար են, ապա բանկերը, հաշվի առնելով վերը նշված 32-րդ կետի պահանջը, պետք է հիմք ընդունեն հավասար ռիսկի կշիռ ունեցող վարկանիշներին համապատասխանող ռիսկի կշիռը:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ` Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Դավիթ Բաբասյանին