«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը միանավագ անդամավճարների և Երաշխիքային ֆոնդ կատարվող միանվագ վճարների վճարման վերաբերյալ
Ուղղված է`«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ բոլոր ապահովագրական ընկերություններին
Առարկան` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը միանավագ անդամավճարների և Երաշխիքային ֆոնդ կատարվող միանվագ վճարների վճարման վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք, որ 2010 թվականի օգոստոսի 13-ին ուժի մեջ են մտնում թվով ութ ապահովագրական ընկերություններին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ` Բյուրո) անդամություն շնորհելու մասին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումները:
Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և Բյուրոյի կանոնների` Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է Բյուրո վճարեն միանվագ անդամավճար 10 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Երաշխիքային ֆոնդին կատարեն միանվագ վճար 15 մլն ՀՀ դրամի չափով:
Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ դուք մինչև սույն թվականի օգոստոսի 21-ը պետք է միանվագ վճարեք
- 15 մլն ՀՀ դրամ ՀՀ կենտրոնական բանկում Երաշխիքային ֆոնդի համար բացված 103003700103 հաշվեհամարին,
- 10 մլն ՀՀ դրամ Բյուրոյի անունով հետևյալ առևտրային բանկերում բացված հաշվեհամարներից որևէ մեկին`
- Ամերիաբանկ ՓԲԸ, հաշվի համարը` 1570011321490100
- Հայբիզնեսբանկ ՓԲԸ, հաշվի համարը` 1150008151480100
- Կոնվերս բանկ ՓԲԸ, հաշվի համարը` 1930035132180100
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ, հաշվի համարը` 220003352295000:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ` Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Դավիթ Կիրակոսյանին