Ֆինանսական կազմակերպությունների կայքերի «Կարգավորում» մասում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ
Ուղղված է՝
ՀՀ տարածքում գործող
- առևտրային բանկերին,
- վարկային կազմակերպություններին,
- ապահովագրական ընկերություններին,
- ապահովագրական բրոքերներին,
- ներդրումային ընկերություններին,
- դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություններին,
- Կենտրոնական դեպոզիտարիային
«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի (այսուհետ` կանոնակարգ 8/03) Գլուխ 4-ի 28-րդ կետով սահմանված ֆինանսական կազմակերպությունների կայքերի «Կարգավորում» մասում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք Ձեզ, որ համաձայն կանոնակարգ 8/03-ի 4-րդ գլխի 28-րդ կետի` առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները, ներդրումային ընկերությունները, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունները, Կենտրոնական դեպոզիտարիան պետք է իրենց կայքերում` կարգավորում մասում, հրապարակեն հիմնական օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցով կարգավորում են ընկերության կողմից ծառայությունների մատուցումը:
Տեղեկացնում ենք, որ մեր կարծիքով` ընկերության կողմից ծառայությունների մատուցումը կարգավորող հիմնական օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ցանկում ի թիվս այլ ակտերի ներառվում են նաև կից ներկայացվող օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը:
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի աղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն Տիգրան Աբովյանին