Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2010թ սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշումը, որով մասնավորապես կարգավորվում են տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հիշեցնում ենք, որ 2010թ ապրիլի 8-ին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` տրանuպորտային միջոցների uեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Ընդ որում, տրանuպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող իրականացվել առանց տրանuպորտային միջոցի uեփականության վկայականի, իuկ գործարքի կողմերից որևէ մեկի պահանջով` նաև ճանապարհային ոuտիկանության` այդ տրանuպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած uտորաբաժանման կողմից տրված` տրանuպորտային միջոցի oտարման նկատմամբ uահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն հիշյալ օրենքի` տրանuպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող uեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առոչինչ է), հորդորում ենք Ձեր գործունեության ընթացքում համապատասխան պայմանագրեր կնքելիս ղեկավարվել վերոհիշյալ իրավական ակտերի պահանջներով:

Հարգանքով` 

Իրավաբանական վարչության պետ՝  Վարուժան Ավետիքյան