ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող ապահովագրական գործակալների հաշվառման փաստաթղթերի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 3/01-ի 3.2 կետի համաձայն՝ «Կանոնակարգ 3/01»-ով սահմանված փաստաթղթերը կարող են ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով Սի Բի Էյ Նետ էլեկտրոնային համակարգի՝ LICENSING էլեկտրոնային հասցեի միջոցով:
Ապահովագրական գործակալների հաշվառման գործընթացը արագ և արդյունավետ կազմակերպելու համար առաջարկում ենք ապահովագրական ընկերություններին վերջիններիս հետ ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագիր կնքած և ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառվել ցանկացող անձանց դիմումները ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ էլեկտրոնային տարբերակով Սի Բի Էյ Նետ էլեկտրոնային համակարգի՝ LICENSING էլեկտրոնային հասցեի միջոցով:
Հարգանքով ՝
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության լիցենզավորման ու գրանցման առաջին և երկրորդ բաժիններ