Բանկոմատների միջոցով կենսաթոշակային քաղվածք ստանալու վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ Բանկոմատների միջոցով կենսաթոշակային քաղվածք ստանալու վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների կողմից բանկոմատների միջոցով կենսաթոշակային հաշիվը ստուգելու խթանման նպատակով Ձեզ անհրաժեշտ է կատարել նոր կարգավորումներ և ավելացնել Ձեր բանկոմատներում նոր «նկար»: Արդյունքում, քարտը բանկոմատում մտցնելուց հետո բանկոմատի էկրանի վրա հայտնվելու է նոր «նկար» հետևյալ բովանդակությամբ.
«Եթե հանդիսանում եք կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, ապա Ձեր կենսաթոշակային քաղվածքը ստանալու համար PIN կոդը մուտքագրելուց հետո ընտրեք «Լրացուցիչ ծառայություններ» հրահանգը, այնուհետև ընտրեք «Կենսաթոշակային քաղվածք» հրահանգը»:
Նոր նկարի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է տեղադրել «Հաջորդ» հրահանգը, որպեսզի քարտապանը այն սեղմելով տեղափոխվի հաջորդ էջ:
Վերոնշյալ «նկարի» առկայությունը բոլոր բանկոմատներում անհրաժեշտ է ապահովել մինչև սույն թվականի ապրիլի 1-ը:
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Դիանա Բոստանջյանին