«Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկվող սարքավորումների, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառույթների վերաբերյալ» թիվ 31 հաշվետվության լրացման վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին
Առարկան՝ «Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկվող սարքավորումների, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառույթների վերաբերյալ» թիվ 31 հաշվետվության լրացման վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ,
Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ով սահմանված թիվ 31 հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման ժամանակ բացահայտված խնդիրները, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հաշվետվության համապատասխան կետերի լրացման առանձնահատկությունների վրա.
- Հաշվետվության առաջին՝ «ՀՀ բանկերի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտեր» և երրորդ՝ «ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերով կատարած գործառնություններ» աղյուսակում «Վճարային համակարգ» սյունակում պետք է լրացվի այն համակարգի անվանումը, որի ապրանքանիշի տակ թողարկվել է քարտը (թողարկված քարտով կատարվել է գործառնությունը): Ընդ որում՝ «Արքա» տողը պետք է լրացվի այն դեպքում, երբ վճարային քարտը թողարկվել է «Արքա» վճարային համակարգի ապրանքանիշի ներքո և չի կարող օգտագործվել «ՄԻՐ» վճարային համակարգի անդամ-բանկերի ենթակառուցվածքում: Իսկ «Արքա-ՄԻՐ» տողը լրացվում է այն դեպքում, երբ «Արքա» վճարային համակարգի ապրանքանիշի ներքո թողարկված վճարային քարտը կարող է սպասարկվել նաև «ՄԻՐ» վճարային համակարգի անդամ բանկերի ենթակառուցվածքում: Ընդ որում՝ «Արքա» վճարային համակարգի ներքո թողարկված քարտերը, որոնք կարող են սպասարկել նաև «ՄԻՐ» համակարգի ենթակառուցվածքում, չպետք է լրացվեն «համատեղված» տողի տակ:
- Հաշվետվության չորրորդ՝ «Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ՀՀ տարածքում կատարված գործառնություններ» աղյուսակում «Վճարային համակարգ» սյունակում այն գործառնությունների դեպքում, որոնք կատարվել են «ՄԻՐ» համակարգի անդամ արտասահմանյան բանկի կողմից թողարկված քարտով, պետք է լրացվի «ՄԻՐ» տողը և չպետք է լրացվի «համատեղված» տողը:
- Հաշվետվության երկրորդ՝ «Վճարային քարտի սպասարկման սարքավորումներ/միջոցներ» աղյուսակի «Սպասարկման սարքավորման/միջոցի տեղադրման վայր» սյունակը վիրտուալ ՊՈՍ-երի դեպքում լրացվում է ըստ այն կազմակերպության գործունեության ոլորտի, որի ինտերնետային կայքում տեղադրված է վիրտուալ ՊՈՍ-ը:
Միևնույն ժամանակ, հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ Հաշվետվության առաջին՝ «ՀՀ բանկերի կողմից թողարկված/ տրամադրված վճարային քարտեր» աղյուսակի «Տեղեկատվության պահպանման տեսակ» սյունակը պետք է լրացնել հետևյալ տրամաբանությամբ.
- «մագնիսական ժապավենով» տողը ընտրվում է այն դեպքում, երբ վճարային քարտը թողարկվել է միայն մագնիսական ժապավենի առկայությամբ.
- «հիբրրդ» տողը ընտրվում է այն դեպքում, երբ վճարային քարտը թողարկվել է մագնիսական ժապավենի և չիպի միաժամանակյա առկայությամբ՝ առանց NFC տեխնոլոգիայի,
- «միկրոպրոցեսորային» տողը ընտրվում է այն դեպքում, երբ վճարային քարտը թողարկվել է միայն չիպի առկայությամբ՝ առանց մագնիսական ժապավենի և/կամ NFC տեխնոլոգիայի
- «միկրոպրոցեսորային (NFC)» տողը ընտրվում է այն դեպքում, երբ թողարկված վճարային քարտը սարքինացված է NFC ընթերցող տվիչով և չիպով՝ անկախ այն բանից՝ արդյոք այն սարքինացված է մագնիսական ժապավենով, թե՝ ոչ:
Տեցեկացնում ենք նաև, որ ս.թ. նոյեմբեր ամսվա համար (հաշվետու ժամանակահատված) ուղարկվող հաշվետվությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի վերոնշյալ կանոնների համաձայն:
Հարգանքով՝
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժ/պ՝ Կարեն Հակոբյան
Կատ.՝ Մարիաննա Համբարձումյան