Հաշվային պլանի 8114 ենթաբաժնի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին, վարկային կազմակերպություններին, ներդրումային ընկերություններին, ներդրումային ֆոնդի կառավարիչներին

Առարկան՝ Հաշվային պլանի 8114 ենթաբաժնի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հաշվային պլանի ենթաբաժին 814-ի շրջանակներում հաշվառվող ապահովագրական պայմանագրերի հաշվառման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

1-ին կարգի հաշիվ 8140-ում հաշվառվում են կազմակերպության կողմից իր անունից կնքված ապահովագրական պայմանագրերը:
1-ին կարգի հաշիվ 8141-ում հաշվառվում են հաճախորդի կողմից իր անունից կամ կազմակերպության կողմից հաճախորդի անունից կնքված այն պայմանագրերը, համաձայն որոնց շահառուն հանդիսանում է Կազմակերպությունը:

Ենթաբաժին 814-ի բոլոր հաշիվների հաշվառումն իրականացվում է ապահովագրական պայմանագրերով սահմանված ապահովագրական գումարների չափով: Ֆրանշիզայի առկայությունը հաշվի չի առնվում:

Հաշվառման ենթակա են ինչպես ներ, այնպես էլ նախկինում կնքված պայմանագրերը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նախկինում կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության ամփոփումը կարող է իրականացվել աստիճանաբար՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31 ավարտելու պայմանով:

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Մհեր Աբրահամյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Արմեն Ֆահրադյանին