Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական աուդիտն իրականացնող անձին ներկայացվող չափանիշների վերաբերյալ

Ուղղված է՝

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
 բոլոր բանկերին,

 ապահովագրական ընկերություններին,
 ներդրումային ընկերություններին,
 աուդիտորական կազմակերպություններին,
 հաշվետու թողարկողներին

Առարկան՝ Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական աուդիտն իրականացնող անձին ներկայացվող չափանիշների վերաբերյալ

Հարգե՜լի տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 39-Ն, 40-Ն, 41-Ն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 226-Ն որոշումներով սահմանված պատասխանատու աուդիտորի կողմից միևնույն կազմակերպության աուդիտն իրականացնելու 3 տարվա ժամկետային սահմանափակման վերաբերյալ հայտնում ենք, որ  

Կազմակերպության 2011 թվականի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը չի կարող իրականացվել այն պատասխանատու աուդիտորի կողմից, որն իրականացրել է նշված կազմակերպության 2011 թվականին նախորդող երեք ֆինանսական տարիների (2008, 2009 և 2010 ֆինանսական տարիներ) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝  Անդրանիկ Գրիգորյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության
Վահե Պետրոսյանին