Բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող թիվ 20 և թիվ 24 հաշվետվությունների լրացման կարգի վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին

Առարկան՝ բանկերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող թիվ 20 և թիվ 24 հաշվետվությունների լրացման կարգի վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2008թ. փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 3-ով սահմանված թիվ 20 հաշվետվության «ՀՀ տարածքում փոխանցումներ» աղյուսակի «Կենտրոնական բանկից դուրս թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներ ՀՀ տարածքում» բաժնում և «ՀՀ տարածքում տարբեր վճարային գործիքներով իրականացված վճարումներ» աղյուսակում անհրաժեշտ է լրացնել ոչ միայն երկու հայաստանյան բանկերի միջև լորո/նոստրո հաշիվներով իրականացված փոխանցումների վերաբերյալ տվյալները, այլև երկու հայաստանյան բանկերի միջև միջնորդ բանկի/երի (այդ թվում՝ նաև արտասահմանյան միջնորդ բանկի/երի) միջոցով իրականացված փոխանցումների վերաբերյալ տվյալները: Օրինակ՝ եթե վճարողի (միջոցները փոխանցողի) և շահառուի բանկերը հանդիսանում են հայաստանյան բանկեր և վճարողի ու շահառուի բանկերի միջև թղթակցային հարաբերությունների բացակայության պատճառով միջբանկային փոխանցումն իրականացվում է որևէ երրորդ՝ արտասահմանյան միջնորդ բանկի միջոցով, ապա այս փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ընդգրկել «ՀՀ տարածքում փոխանցումներ» աղյուսակի «Կենտրոնական բանկից դուրս թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներ ՀՀ տարածքում» բաժնում և «ՀՀ տարածքում տարբեր վճարային գործիքներով իրականացված վճարումներ» աղյուսակում:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ եթե վճարողի (միջոցները փոխանցողի) և շահառուի բանկերը հանդիսանում են հայաստանյան բանկեր, և միջբանկային փոխանցումն իրականացվում է արտասահմանյան միջնորդ բանկի միջոցով, ապա այդ փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք չէ լրացնել Կանոնակարգ 3-ով սահմանված թիվ 24 հաշվետվությունում, քանի որ վերջինս վերաբերում է Հայաստանից դեպի արտասահման և արտասահմանից դեպի Հայաստան կատարված փոխանցումներին, երբ կա՛մ վճարողին (միջոցները փոխանցողին), կա՛մ շահառուին սպասարկում է արտասահմանյան ֆինանսական կազմակերպություն:

Հարգանքով՝
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ  Մհեր՝ Աբրահամյան  

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Մարիաննա Համբարձումյանին