ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
05/03/2020թ.
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին հայտնի տեղեկատվության համաձայն, ՀՀ տարածքում գործող որոշ առևտրային բանկեր (այսուհետ՝ Բանկեր) իրականացնում են ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցություն՝ Բանկերի մասնաճյուղերի/գլխամասերի տարածքներում տեղադրելով վճարահաշվարկային կազմակերպությանը պատկանող վճարային տերմինալներ: Ընդ որում համագործակցության շրջանակներում ծառայությունը փաստացի մատուցվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ իրականացված վճարումներից գանձվող միջնորդավճարներից Բանկերը ևս ստանում են եկամուտ: Դեռ ավելին՝ առկա են դեպքեր երբ տեղադրված վճարային տերմինալները կրում են Բանկի տարբերանշանները, ինչը կարող է ապակողմնորոշել հաճախորդներին:
Ուսումնասիրելով ներկայացված ծառայությունների առանձնահատկությունները, կենտրոնական բանկը հանգել է այն եզրակացության, որ այն Բանկերը, որոնք մատուցում են կամ նախատեսում են մատուցել վերը նշած ծառայությունները, անհրաժեշտ է ստանան «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող թույլտվությունը:
Թույլտվությունը ստացած Բանկը, տվյալ տեսակի համագործակցությունը իրականացնելիս պետք է առնվազն պահպանի հետևյալ պայմանները՝
- Վճարային տերմինալի ինտերֆեյսում կամ հաճախորդի համար հասանելի և տեսանելի այլ վայրում հստակ պետք է նշում կատարվի վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումներից գանձվող միջնորդավճարների վերաբերյալ, ինչպես նաև հստակ պետք է նշված լինի, որ ծառայությունը մատուցվում է տվյալ վճարահաշվարկային կազմակերպության կողմից:
- Կողմերի միջև կնքված պայմանագրով հստակ պետք է կարգավորված լինի, որ հօգուտ բանկի կատարված վճարումներն իրականացվում են իրական ռեժիմով (օր.՝ վարկը մարվում է վճարման պահին):
Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն ՝ Դանիել Ազատյան
Կատարող՝ Զարուհի Ղազարյան