Ղեկավար պաշտոնում գրանցվելու համար ֆինանսական կազմակերպությունների կողմից միջնորդագիրների ներկայացման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին
վարկային կազմակերպություններին
ապահովագրական ընկերություններին
ապահովագրական բրոքերներին
ներդրումային ընկերություններին
վճարահաշվարկային կազմակերպություններին
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ին
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին
«ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել է ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման միջնորդագրերի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացման նոր՝ առցանց համակարգ: Համակարգի փորձնական շահագործումից հետո ղեկավարների գրանցման փաստաթղթերը պետք է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվի միայն առցանց համակարգով: Համակարգի փորձնական շահագործումը նախատեսվում է սկսել ս.թ. սեպտեմբերի 30-ից:
Համաձայն նոր՝ առցանց համակարգի, ղեկավար պաշտոնում գրանցվելու համար ֆինանսական կազմակերպությունների կողմից միջնորդագրերը ՀՀ կենտրոնական բանկ պետք է ներկայացվի հետևյալ գործընթացով.
- Միջնորդագիրը լրացվելու է ֆինանսական կազմակերպության համապատասխան պաշտոնում գրանցման ներկայացվող ղեկավարի թեկնածուի (այսուհետ` Ղեկավար) կողմից՝ http://petition-file.cba.am/Users/usr/cflk.aspx հասցեում: Ընդ որում գրանցվող ղեկավարին ֆինանսական կազմակերպության կողմից պետք է տրամադրվի օգտագործողի անուն և ծածկագիր:
- Միջնորդագիրը մինչ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելը պետք է հաստատվի Ֆինանսական կազմակերպության՝ միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցի կողմից՝ http://petitionfile.cba.am/Supervisers/SVR/svmm.aspx հասցեում: Նշված աշխատակիցներին ՀՀ կենտրոնական բանկի կողմից կտրամադրվի օգտագործողի անուն և ծածկագիր:
30.09-30.11.2013թթ. ընկած ժամանակահատվածում Ղեկավարների գրանցման միջնորդագրերն անհրաժեշտ է ներկայացնել զուգահեռաբար ներկայումս գործող օրենսդրության համապատասխան՝ Excel ֆորմատով, CBANet համակարգով, Licensing հասցեով, և նոր՝ առցանց եղանակով: Ընդ որում, փորձնական շահագործման ընթացքում պաշտոնական է համարվելու գործող Կանոնակարգերով սահմանված՝ Excel ֆորմատով, CBANet համակարգով, Licensing հասցեով ներկայացված տարբերակը:
Ելնելով վերոգրյալից խնդրում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 6-ը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել Ձեր կազմակերպության՝ պատասխանատու աշխատակցների (առնվազն 2 անձ) վերաբերյալ ներքոհիշյալ տեղեկատվությունը, վերջիններիս ՀՀ կենտրոնական բանկի կողմից միջնորդագրերը հաստատելու իրավասություն տրամադրլու համար՝
- Անուն, Ազգանուն (հայերեն),
- Օգտագործողի նախընտրելի անուն (User Name),
- Աշխատանքային էլեկտրոնային փոստի հասցե:
Միաժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 9-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական բանկի կողմից կկազմակերպվի գործընթացի վերաբերյալ սեմինար, որի մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի:
Համակարգի ներդրման արդյունավետությունն ապահովելու նպատակով ակնկալում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները:
Հարգանքով`
Իրավաբանական վարչության պետ ` Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Լիցենզավորման ու գրանցման առաջին և երկրորդ բաժիններ