Պաշտոնական կայք-էջերում «ABCfinance.am Ֆինանսներ Բոլորի Համար» կայքի նոր տարբերանշանի տեղադրման վերաբերյալ
ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին
ՀՀ տարածքում գործող բոլոր վարկային կազմակերպություններին
ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին
Պաշտոնական կայք-էջերում «ABCfinance.am Ֆինանսներ Բոլորի Համար» կայքի նոր տարբերանշանի տեղադրման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կողմից վերամշակվել է «ABCfinance.am Ֆինանսներ Բոլորի Համար» կայքի տարբերանշանը: Ուստի, նոր ոճին համահունչ լինելու նպատակով, խնդրում ենք Ձեր պաշտոնական կայք-էջերում հին տարբերանշանի առկայության դեպքում այն փոխարինել, իսկ բացակայության դեպքում տեղադրել տարբերանշանի նոր տարբերակը:
Կից ներկայացվում է տարբերանշանը՝ illustraror, png, pdf տարբերակներով, ինչպես նաև տարբերանշանի կիրառման կանոնները:
Շնորհակալության համագործակցության համար:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Էլինա Բալոյանին