XXI դարի մարտահրավերները
XXI դարի մարտահրավերները
Ոչ ոք չի առարկի, որ մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որի փոփոխությունների թափն ու արագությունը անընդհատ աճում են: Փոխվում է ոչ միայն աշխարհը, այլև նրա մասին մեր պատկերացումները: Դրա հետ մեկտեղ, շատ հաճախ չենք հասցնում ժամանակին գիտակցել այդ փոփոխությունների գործընթացի ամբողջ խորությունն ու էությունը, ինչն էլ մեզ ստիպում է նահանջել, զիջել դիրքերը մրցակցության պայքարում:
Վերջին 20 տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ են կատարվել աշխարհաքաղաքականության, աշխարհատնտեսության և աշխարհամշակութային տարածություններում: Մի ակնթարթում աշխարհը կրկնաբևեռից վերածվեց միաբևեռի և մենք հետևում ենք (ականատես ենք) որոշ տերությունների կործանման և մյուսների առաջացման ընթացքին:
Այսօր երկու գոյաբանական (օնտոլոգիական) պատկերացումների (ազատականժողովրդավարական և մարքսիստական) համընդհանուր հակազդումների հարթությունից մենք տեղափոխվել ենք աշխարհկառուցման μարոյական և էթիկական նորմերի (համընդհանուր) ճշգրտման հարթություն, այլ կերպ՝ տարμեր մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության և բախումների հարթություն:
Արդի աշխարհի՝ որպես հրատապ, չլուծված խնդիրներ մնում են.
- Կառավարման արդյունավետ համակարգերի մշակում և կառուցում, որոնց բացակայության պատճառով կոռուպցիան շարունակում է արգելակել հասարակության զարգացումը:
- Տնտեսական զարգացումը չի հանգեցնում աղքատության կրճատման: Պառակտումը հարուստ և աղքատ երկրների միջև չի կրճատվում: Աղքատ երկրների քանակն ավելանում է, հասարակություններում սաստկանում է սոցիալական մեկուսացման խնդիրը, բարեփոխումները չեն ստանում բնակչության օժանդակությունը:
- Սոցիալական անարդարության և անհավասարության զգացումը μարենպաստ հիմք է ստեղծում կամ անբովանդակ քաղաքական պոպուլիզմի արտահայտման, կամ կառավարման հավակնոտ (ավտորիտար) միջոցների կիրառման համար: Սաստկանում են լարվածությունը և վտանգի ու տագնապի համապարփակ զգացումը:
- Ժողովրդավարական գործընթացների ակնհայտ դանդաղեցման հետ մեկտեղ, նկատվում է արմատական իսլամական գաղափարախոսության տարածում, որը, արմատական, գոյակցության բոլոր սկզբունքների խախտման մեթոդներով, կուտակված խնդիրների լուծման ուղիների առկայության պատրանք է ստեղծում: Դա էլ բարենպաստ հիմք է ահաբեկչական շարժումների սաստկացման և ամբողջ աշխարհում անհանդուրժողականության և դիմակայման մթնոլորտի շիկացման համար:
- Գիտատեխնիկական առաջխաղացման խորացումն ու ընդլայնումը մասսայական ոչնչացման զենքի տարածման լրացուցիչ սպառնալիք են ստեղծում, ինչը աշխարհն առավել խոցելի է դարձնում:
- Արդեն միայն զարգացած երկրներում չէ, որ նկատվում է ծերացման ֆենոմենը, նոր վիրուսների երևան գալը՝ համավարակության (պանդեմիա) վտանգը: Սպիդի կողքին հայտնվում են նոր տեսակի վիրուսներ, որոնք կարող են արագ տարածվել ամμողջ աշխարհով մեկ՝ թողնելով ավերիչ ազդեցություն, հատկապես առողջապահության թույլ զարգացած համակարգ ունեցող երկրներում:
- Բանավիճային է մնում կլիմայի փոփոխության և դրա հետևանքների հարցը, որն, ընդհանուր առմամբ, մարդկանց մեջ վախի զգացողություն է առաջացնում:
Թվարկված խնդիրները հարյուրամյակի մարտահրավերներ կարելի է անվանել միայն հասկանալով, թե ապագայի այս կամ այն սցենարի զարգացման համար որ խնդիրների լուծումը կլինի վճռորոշ:
Հասկանալու համար ապագայից եկող մարտահրավերները, մենք պետք է կարողանանք կանխագուշակել այդ ապագան: Իսկ գուշակելու համար պետք է մեր մտածելակերպը փոխելու և նորը՝ արդեն ստեղծված գիտելիքները ընկալելու (ըմբռնելու) ընդունակություն ունենանք, իսկ եթե ցանկանում ենք ճեղքում կատարել, ապա, պետք է ստեղծենք 21-րդ դարին համահունչ գիտելիքներ:
Այսպիսով, 21-րդ դարի հիմնական մարտահրավերը իրականության մասին պատկերացումները փոխելու մարդու ունակությունն է:
որտեղ S-ը իրադրությունն է, P-ն` պատկերացումները
Առանց արդի աշխարհի մասին պատկերացումները փոխելու, զարգացումն անհնար է: Այսօրվա աշխարհի մասին պատկերացումների փոփոխությունն ապագայի աշխարհի պատկերացումների հնարավոր փոփոխությունների շուրջ խորհելու շանս է տալիս: Պատկերացումների փոփոխությունը հանգեցնում է իրականության փոխմանը: Իրականության փոփոխումը հանգեցնում է իրականության մասին պատկերացումների փոփոխմանը: Այսպես, օրինակ, եվրոպական և ամերիկյան տնտեսագետները նոր տնտեսության համար վարքագծի նոր կանոններ են ձևավորում և փորձում են իրականացնել անցումը նոր համակարգին, որի էությունն այն է, որ ժամանակակից տնտեսության կորիզը գիտելիքների և այդ գիտելիքների արտադրությունն ապահովող ենթակառուցվածքների ստեղծումն է: Դա այն դեպքում, երբ հայ տնտեսագետները աշխատում են անցնել ավանդական տնտեսության ակնհայտորեն արդեն հնացած մոդելին:
Պատկերացում կազմելով մտածողության սխեմաների մասին, փորձենք պատկերացնել ապագան, նկարագրելով նրա ընդհանուր, հիմնական ուրվագծերը:
Որպեսզի ընդհանուր կերպով ըմբռնենք Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները, մենք առաջարկում ենք աշխարհի ապագայի երեք հնարավոր սցենար: Որից հետո`նախագծել այդ սցենարները Հայասատանի համար և հստակեցնել Հայաստանի առաջիկա տասը տարիների օրակարգը:
Առաջին սցենար
Ամերիկյան աշխարհ, որը ենթադրում է աշխարհում Ամերիկայի միացյալ նահանգների գերիշխող դերի պահպանում: Ամերիկայի միացյալ նահանգները պատասխանատու կլինեն համաշխարհային անվտանգության համակարգի համար, նրա ռազմական հզորությունն այլընտրանք չի ունենա: Համաշխարհային հանրության աչքերում ամերիկանացումը և գլոբալիզացումը կնույնականացվեն (կինդենտիֆիկացվեն), հակաամերիկյան տրամադրությունները կսաստկանան: Համաշխարհային տնտեսության համակարգում Ամերիկան կպահպանի իր գերիշխող դերը, նրա տնտեսությունը կմնա ամենաճկունն ու հարաճուն (դինամիկ) զարգացողը, ամբողջ աշխարհին ի ցույց դնելով նոր տնտեսության՝ գիտելիքի տնտեսության, հայեցակարգի հնարավորությունները: Ամերիկյան կեցության տարածումը կհանդիպի լուրջ հակազդեցության, այդ թվում և եվրոպական հանրության կողմից:
Երկրորդ սցենար
Հակամարտության սցենարը ենթադրում է արմատական կրոնական շարժումների կտրուկ ակտիվացում, որոնք կմիավորվեն մի կողմից ամերիկանացման դեմ, մյուս կողմից՝ ընդհանուր նույնականացման որոնումներրում: Արևմտյան նորմերին և արժեքների մարտահրավեր կնետվի, այսինքն, կասկածի տակ կառնվի արևմտյան արժեքները՝ որպես համաշխարհային, ընդունելու հարցը: Այդ գործընթացը կուղեկցվի ահաբեկչական շարժումների տարածմամբ: Չի բացառվում արմատական կրոնական նույնականացման քաղաքականությունից դրդված համընդհանուր շարժման առաջացման հնարավորությունը, որը կարող է մարտահրավեր նետել խաղի գլոբալ մասնակիցներին: Կսաստկանա ահաբեկիչների կողմից մասսայական բնաջնջման զենքին տիրելու սպառնալիքը, ինչը կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի նոր փուլի, որի հիմնական նպատակը կլինի ազգային շահերի պաշտպանությունը: Խաղի գլոբալ մասնակիցները ստիպված կլինեն կիրառել նախազգուշական ներխուժումներ այլ երկրների տարածքներ, միջազգային կազմակերպությունների դերն անխուսափելիորեն կթուլանա: Կտիրի ընդհանուր վախի և անվստահության մթնոլորտ: Ընդհանուր առմամբ, սպասվում է գլոկալացման կամ հակագլոբալացման ուժգնացում:
Երրորդ սցենար
Քաղաքակրթությունների երկխոսությունը ենթադրում է, որ գլոբալացումը կկորցնի արևմտյան դեմքն ու խառնվածքը: Համաշխարհային միավորման գործընթացներում կուժեղանա ոչ արևմտյան քաղաքակրթությունների դերը, մշակութագիտական (կուլտուրոլոգիական) և աշխարհայացքային հակասությունների լուծումը կիրականացվի մարդասիրական քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով: Բացառված չէ կայուն տնտեսական աճի հնարավորությունը, որը կգլխավորեն Չինաստանը և Հնդկաստանը: Չինաստանի և Հնդկաստանի տնտեսության ծավալները, կայուն աճը կվերածեն այդ երկրները խաղի գլոբալ մասնակիցերի՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում, ինչն էլ հրատապ կդարձնի գլոμալ քաղաքակրթությունների գոյակցության ձևերի որոնումները և տարածություն կստեղծի տեղային (լոկալ) քաղաքակրթությունների ինքնուրույն գոյության համար: Ակնհայտ է, որ այս սցենարներից և ոչ մեկը ճիշտ այդ կերպ չի իրականանա, բայց առաջիկա տասնամյակի այս կամ այն ժամանակահատվածում միտումները կդրսևորվեն այս սցենարներում բերված հիմնական փաստարկների տեսքով: Ընդ որում, մեր գնահատականներով, առաջիկա տասը տարիներին առավելագույնս կդրսևորվեն առաջին սցենարում բերված, երկրորդ տասնամյակում՝ երկրորդ սցենարում բերված միտումները, իսկ երրորդ տասնամյակում առավել կդրսևորվի երրորդ սցենարը: