Դրամավարկային քաղաքականության շոկերի հայտնաբերումը փոքր բաց տնտեսությունում` բարձր հաճախականության և նարատիվ մոտեցումների կիրառումը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Դրամավարկային քաղաքականության շոկերի հայտնաբերումը փոքր բաց տնտեսությունում` բարձր հաճախականության և նարատիվ մոտեցումների կիրառումը Հայաստանում

Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2026-01

Արտյոմ Ղազարյան, Անահիտ Մատինյան, Գևորգ Մինասյան, Ալեքսանդր Շիրխանյան

 

Համառոտագիր

Զարգացող տնտեսություններում դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի քանակական գնահատումը շարունակում է մարտահրավեր մնալ` պայմանավորված տվյալների սակավությամբ և կառուցվածքային փոփոխություններով: Այս համատեքստում, տվյալ հետազոտությունը հայտնաբերում է դրամավարկային քաղաքականության շոկեր՝ բարձր հաճախականության և նարատիվ մեթոդներով:
Մենք առաջարկում ենք նարատիվ մոտեցման վերաբերյալ փոփոխություններ, որոնք թույլ են տալիս իրականացնել շոկերի հայտնաբերումը որակական տեղեկատվության սահմանափակ լինելու պարագայում՝ ընդլայնելով մեթոդի կիրառելիությունը զարգացող տնտեսությունների համար: Չնայած մեթոդաբանական տարբերություններին, երկու մոտեցումներով բացահայտված շոկերը ցուցաբերում են որակական համապատասխանություն:
Օգտագործելով հայտնաբերված շոկերը տեղային պրոյեկցիաների մեթոդի միջոցով՝ մենք գնահատում ենք դրանց ազդեցությունը տնտեսական ակտիվության ցուցանիշի, գնաճի, իրական արդյունավետ փոխարժեքի և պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության վրա: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ֆինանսական փոփոխականները դրամավարկային քաղաքականությանը արձագանքում են անմիջապես և նշանակալի կերպով, իսկ գնաճի վրա ազդեցությունը դրսևորվում է ժամանակային լագով: Այս արդյունքները հիմք կարող են հանդիսանալ հասկանալու Հայաստանում դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմը, իսկ մոտեցումը առաջարկում է «մեթոդաբանական ուղեցույց»՝ տվյալների սահմանափակության պայմաններում շոկերի հայտնաբերման տեսանկյունից: