Առաձգականությունների խաչմերուկում․ մրցակցության գնահատումը Հայաստանի բանկային համակարգում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Առաձգականությունների խաչմերուկում․ մրցակցության գնահատումը Հայաստանի բանկային համակարգում
Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2025-07
Անահիտ Գասպարյան, Ալեքսանդր Շիրխանյան
Համառոտագիր
Այս հոդվածը գնահատում է վարկերի և տնային տնտեսությունների ավանդների պահանջարկը փոքր և բարձր դոլարիզացված բանկային համակարգում։ Օգտագործելով ՀՀ բանկերի եռամսյակային տվյալները 2012–2024 թվականների համար՝ մենք կիրառում ենք ընտրության վրա հիմնված պահանջարկի մոդելներ՝ հատկապես ուշադրություն դարձնելով պատահական գործակիցներով լոգիթ մոդելին։ Ստացված գնահատումները թույլ են տալիս պարզել մրցակցության վարքագծային բնույթը՝ ցույց տալով, թե ինչպես են վարկառուներն ու ավանդատուները ժամանակի ընթացքում փոխարինում բանկերը, արժույթները և ժամկետները՝ ի պատասխան տոկոսադրույքների փոփոխությունների։ Արդյունքները ցույց են տալիս, որ փոխարինման վարքագիծը միատեսակ չէ և ունի հստակ ուղղվածություն։ Դրամով պայմանագրերը սովորաբար ավելի զգայուն են տոկոսադրույքների փոփոխությունների նկատմամբ․ եթե դրամից դոլար վարկերին անցնելու միտումը ժամանակի ընթացքում աստիճանաբար թուլանում է, ապա հակառակ ուղղությամբ՝ դոլարից դրամ անցումը մնում է համեմատաբար ակտիվ, հատկապես մակրոֆինանսական լարվածության փուլերում։ 2015–2016 թվականներին կարգավորիչ փոփոխություններով պայմանավորված բանկերի միաձուլումն ուղեկցվել է ինչպես վարկային, այնպես էլ ավանդների շուկաներում տոկոսադրույքների նկատմամբ արձագանքի նվազումով։ Ընդհանուր առմամբ, ավանդների շուկան ավելի քիչ է արձագանքում տոկոսադրույքների փոփոխություններին, սակայն մրցակցային պայմանները զգալիորեն տարբերվում են ըստ արժույթի և մարդկանց առանձնահատկությունների․ տարիքով ավագ և տղամարդ ավանդատուները ավելի հաճախ են նախընտրում դոլարով խնայողությունները։
Առաձգականությունների խաչմերուկում․ մրցակցության գնահատումը Հայաստանի բանկային համակարգում