Կառավարման աուդիտները կենտրոնական բանկերում. ՀՀ ԿԲ փորձը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Կառավարման աուդիտները կենտրոնական բանկերում. ՀՀ ԿԲ փորձը
Քննարկման փաստաթուղթ ՔՓ-2025-02
Ազատ Գաբրիելյան, Աննա Հակոբյան, Կարինե Կալենչյան
Համառոտագիր
Այս աշխատանքում հեղինակները ներկայացնում են կենտրոնական բանկերում կառավարման աուդիտի իրենց փորձը։ Աշխատանքն անդրադառնում է կառավարման աուդիտ հանձնառությունների իրականացման կարևորությանը՝ ընդգծելով դրա դերը ներքին կառավարման կառուցակարգերի, որոշումների կայացման գործընթացների և ռիսկերի կառավարման ոլորտներում։
Մեթոդների և փորձի փոխանակման միջոցով աշխատանքը նպատակ ունի աջակցել ներքին աուդիտորներին՝ կենտրոնական բանկերի կարիքներին համապատասխանեցված կառավարման աուդիտների պլանավորման և իրականացման գործընթացում։ Այն ընդգծում է կառավարման աուդիտների կարևոր դերը հաշվետվողականության և միջազգային աուդիտորական չափանիշներին համապատասխանության ապահովման գործում՝ միաժամանակ շեշտելով, որ կառավարման աուդիտները պետք է իրականացվեն պարբերաբար և համապատասխանեն յուրաքանչյուր կենտրոնական բանկի առանձնահատուկ միջավայրին։