Ի՞նչ է պատմում վարկային պատմությունը ավտովթար ունենալու ռիսկերի մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Ի՞նչ է պատմում վարկային պատմությունը ավտովթար ունենալու ռիսկերի մասին

Հետազոտական ամփոփագիր 2025-06

Անահիտ Պողոսյան , Գևորգ Մինասյան

Համառոտագիր

ԱՊՊԱ համակարգի կայունության հիմնասյուներից մեկը ապահովադիրների իրական ռիսկի ճշգրիտ գնահատումն է, որի նպատակով ապահովագրական ընկերությունները հիմնվում են տարբեր աղբյուրներից ստացվող տվյալների վրա։ Բայց ինչպե՞ս են ապահովագրողները տարբերակում բարձր և ցածր ռիսկային վարորդներին։ Այս հետազոտական ամփոփագիրը կենտրոնանում է ֆինանսական վարքագծի վրա՝ ուսումնասիրելով, թե ինչպես են քաղաքացիների վարկային պատմությունն ու ընթացիկ ֆինանսական ծանրաբեռնվածությունը կապված վթարների առաջացման ռիսկի հետ, և ինչ վերաբաշխումներ կարող են լինել, եթե դրանք հաշվի առնվեն ԱՊՊԱ սակագների հաշվարկման ժամանակ։