Նոբելյան մրցանակ 2025. ինչպե՞ս են գիտելիքն ու ստեղծագործական «ոչնչացումը» միասին ապահովում կայուն աճ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Հետազոտական ամփոփագիր 2025-01
Նոբելյան մրցանակ 2025. ինչպե՞ս են գիտելիքն ու ստեղծագործական «ոչնչացումը» միասին ապահովում կայուն աճ
Անահիտ Եսայան,
Գևորգ Մինասյան
Նոբելյան կոմիտեն տնտեսագիտության ոլորտի 2025թ. մրցանակը շնորհել է Ջոել Մոկիրին (Northwestern University), Ֆիլիպ Ագիոնին (Collège de France) և Փիթեր Հաուիթին (Brown University):
Սույն հետազոտական ամփոփագիրը անդրադառնում է հեղինակների աշխատանքներին:
Մոկիրի, Ագիոնի և Հաուիթի մտքերը ցույց են տալիս, որ կայուն տնտեսական աճը չի առաջանում միայն նորարարությունից կամ մրցակցությունից, այլ դրանց սիներգիայից։ Գիտելիքը բացում է նոր հնարավորություններ, իսկ ստեղծագործական «ոչնչացումը» ճանապարհ տալիս նոր գաղափարներին՝ պահպանելով շարժը և վերափոխումը տնտեսության ներսում։ Երբ այս երկու ուժերից մեկը բացակայում է, առաջընթացը կանգ է առնում, և տնտեսությունը կորցնում է իր մրցունակությունը:
Նոբելյան մրցանակ 2025. ինչպե՞ս են գիտելիքն ու ստեղծագործական «ոչնչացումը» միասին ապահովում կայուն աճ