ՀՀ բանկային համակարգի 2012-2014 թթ. հնարավոր զարգացումները

ՀՀ բանկային համակարգի 2012-2014 թթ. հնարավոր զարգացումները

Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն 
Ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժին

Ըստ բանկերի 2012 – 2014 թթ. հեռանկարային զարգացման ծրագրերի

Ի կատարումն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 11.11.2003թ. թիվ 385 որոշման` ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացրել 2012-2014թթ. հեռանկարային զարգացման ծրագրերը, որտեղ ներկայացված են իրենց կողմից մշակված ռազմավարություններն առաջիկա երեք տարիների համար, ինչպես նաև կատարված են հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսումները: