Տեսակետ տեսակետի մասին
Տեսակետ տեսակետի մասին
Մարտի 14-ին Իրավունք թերթի Տեսակետ սյունակում զետեղված էր տնտեսագիտության թեկնածու Սամվել Ավագյանի հոդվածը Ինչպես պետք չէ կանխատեսել վերնագրով, որտեղ հեղինակը անդրադարձել էր ՀՀ ԿԲ կողմից 2006 թվականի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնահատված ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի միջին մակարդակին, փողի քանակության և այլ գործոնների ազդեցությանը փոխարժեքի վրա, ինչպես նաև այդ նույն ծրագրի Հավելվածում ներկայացված Միջազգային առևտրի պայմաններում աշխատավարձերի, արտադրության և գների փոփոխությունների մոդելի արդյունքներին և կիրառությանը:
Փորձենք նորից ներկայացնել փոխարժեքի գնահատման հիմքում ընկած մեթոդաμանությունը, քանի որ, ինչպես երևում է հոդվածից, հեղինակը լավ չի ըմբռնել Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացված տրամաբանությունը, որը նրա մոտ առաջացրել է նման անհարգալի մոտեցում մի փաստաթղթի նկատմամբ, որի վրա աշխատել են բազմաթիվ հարգված և բարձր գիտական կոչումներ ունեցող հայտնի հայ տնտեսագետներ: