Ֆինանսական պայմանների ինդեքսի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ

Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն

Ֆինանսական պայմանների ինդեքսի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում 
Քնարիկ Այվազյան, Աշխեն Ռաֆայելյան

Սեպտեմբեր 2017

Համառոտագիր

Սույն աշխատանքային փաստաթղթում ներկայացնում ենք ՀՀ տնտեսության համար կառուցված ֆինանսական պայմանների ինդեքսի (ՖՊԻ) մեթոդաբանությունը` հիմնված միջազգային պրակտիկայում լայն տարածում ստացած ստատիկ գլխավոր բաղադրատարրերի վերլուծության հիման վրա: ՖՊԻ կառուցման համար օգտագործվել են գնային, ծավալային ցուցանիշներ, ինչպես նաև սպրեդներ և վարկավորման պայմանների հարցման արդյունքներ:

Գնահատման արդյունքներին համաձայն` գնաճի նպատակադրումից ի վեր գրեթե ողջ ժամանակահատվածում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հիմնական գործիք հանդիսացող ռեպո տոկոսադրույքը և մեր կողմից կառուցված ՀՀ ՖՊԻ-ը շարժվել են համընթաց: Այսինքն` ֆինանսական պայմանները եղել են բարենպաստ, երբ ԿԲ-ը իրականացրել է խթանող դրամավարկային քաղաքականություն, և հակառակը, երբ իրականացրել է զսպողական քաղաքականություն: Ընդ որում, վարքագծերի միջև առաջացած տարբերությունները բացատրվում են ՀՀ ԿԲ կողմից ոչ միայն պայմանական գործիքների կիրառմամբ, այլ նաև ֆինանսական կայունությանն ուղղված ոչ պայմանական` այդ թվում նաև մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքների կիրառման ազդեցությամբ:

Սույն աշխատանքային փաստաթղթում արտահայտած մտքերը հեղինակներինն են և կարող են տարբերվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի պաշտոնական դիրքորոշումից: