ՀՀ դրամի փոխարժեքի կայունությունը, այն պայմանավորող գործոնները և հնարավոր հետևանքները
ԱՓ 08/98-01
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Արտաքին տնտեսական հարաբերությունների և արտարժութային քաղաքականության բաժին
ՀՀ դրամի փոխարժեքի կայունությունը, այն պայմանավորող գործոնները և հնարավոր հետևանքները
Մարգարիտ Մամիկոնյան, Արմինե Խաչատրյան, Աշոտ Կարապետյան, Աշոտ Մկրտչյան
ՆԱԽԱԲԱՆ
Այս վերլուծությունն իրականացվել է մինչև Ռուսաստանի Դաշնության ֆինանսական համակարգի օգոստոսյան ճգնաժամը, հետևաբար չի ներառում ՌԴ ճգնաժամի հնարավոր ազդեցությունը ՀՀ մակրոտնտեսական կայունության և ֆինանսական շուկաների միտումների վրա, որպես ՀՀ առևտրային գործընկեր: Չնայած վերոնշյալին, ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի և ֆինանսական շուկայի հետագա միտումների կանխատեսումը էական փոփոխության չի ենթարկվել միտումների նկարագրության տեսակետից: Գտնում ենք, որ այդ ճգնաժամի հետևանքները հետագայում կարտացոլվեն ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտի խորացման, այն է՝ Ռուսաստանի Դաշնության գծով արտահանման և ներմուծման ծավալների, եկամուտների, մասնավոր տրանսֆերտների կրճատման մեջ: Միաժամանակ նշենք, որ այս նյութում արտահայտված հեղինակների կարծիքները կարող են չարտահայտել ՀՀ կենտրոնական բանկի դիրքորոշումը: