ՀՀ տնտեսության համար գնահատված դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդել կոշտ աշխատավարձերով

ՀՀ տնտեսության համար գնահատված դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդել կոշտ աշխատավարձերով
Տնտեսական հետազոտությունների վարչություն

Գայանե Բարսեղյան

Աշխատանքում ընդլայնվել է ՀՀ տնտեսության համար կառուցված դրամավարկային քաղաքականության դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության (DSGE) մոդելը` աշխատանքի շուկան դիտարկելով որպես անկատար մրցակցային շուկա (ենթադրվում է, որ աշխատաշուկայում մրցակցությունը մենաշնորհային է, իսկ աշխատավարձերը` կոշտ):

Ընդլայնված մոդելի կառուցվածքային գործակիցների գնահատումը ՀՀ տնտեսության համար իրականացվում է IRFM մեթոդով: Գործակիցների գնահատված արժեքների դեպքում ուսումնասիրվում են ընդլայնված մոդելի հատկությունները: Համեմատվում է միևնույն ցնցման ազդեցությունը մոդելի փոփոխականների վրա՝ կոշտ և ճկուն աշխատավարձերի պարագայում: Փոփոխականների ստանդարտ շեղումները համադրելով եզրակացվում է, որ կոշտ աշխատավարձերի պարագայում մոդելի անցումային դինամիկան էապես փոխվում է: