ՀՀ ապահովագրական համակարգի 2011-2013 թթ. հնարավոր զարգացումները

ՀՀ ապահովագրական համակարգի 2011-2013 թթ. հնարավոր զարգացումները

Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն 
Ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժին

Ըստ ապահովագրական ընկերությունների 2011 – 2013 թթ. գործարար ծրագրերի

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2007թ.-ի հոկտեմբերի 30-ի թիվ 344Ն որոշման Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացրել 2011-13թթ. գործարար ծրագրերը, որտեղ ներկայացված են իրենց կողմից մշակված ռազմավարություններն, ինչպես նաև հիմնական ցուցանիշների կանխատեսումներն առաջիկա երեք տարիների համար:

Ամփոփման համար հիմք են հանդիսանում 28.02.2011 թվականի դրությամբ գործող 9 ապահովագրական ընկերության կողմից 2011-13թթ. համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրերը: