ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և ներգրավված միջոցների կազմն ու կառուցվածքը ըստ մարզերի (30.06.2015թ. դրությամբ)
ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և ներգրավված միջոցների կազմն ու կառուցվածքը ըստ մարզերի (30.06.2015թ. դրությամբ)
Նյութում վերլուծված են միայն ՀՀ և ԼՂՀ տարածքներում ներգրավված և տեղաբաշխված միջոցները, ուստի ներկայացված տվյալները կարող են տարբերվել ՀՀ կենտրոնական բանկի այլ տեղեկատվական նյութերում հրապարակված տվյալներից, քանի որ վերջիններում ներառված են նաև ՀՀ տարածքից դուրս ներգրավված և տեղաբաշխված միջոցների մեծությունները:
30.06.2014-30.06.2015 թթ. ժամանակահատվածում
- Բանկային համակարգի վարկային ներդրումներն ավելացել են 9.0%-ով` գերազանցելով ՀՆԱ աճի տեմպը:
- ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում վարկերի ընդհանուր աճի տեմպը գերազանցել է Երևանում վարկերի աճի տեմպը:
- ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հիմնականում ավելացել են արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերին տրամադրված վարկերը:
- Միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերն ավելացել են 11.6%-ով, ինչի արդյունքում ընդհանուր վարկերում աճել է նաև վերջիններիս կշիռը և կազմել 14.2%:
- Աճել են տարածքային հասանելիության ցուցանիշները` 1 շնչին և 1 մասնաճյուղին բաժին ընկնող ավանդների և վարկերի ծավալները: