Կանխիկ միջոցների հարաբերական պահանջարկի գործոնները

ԱՓ 08/14-01

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ

Աշխատանքային Փաստաթուղթ 
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն

Կանխիկ միջոցների հարաբերական պահանջարկի գործոնները 
Պանելային տվյալների վերլուծության մոդել

Դիանա Նազարյան

Համառոտագիր

Աշխատանքի նպատակն է միջազգային փորձի ուսումնասիրության միջոցով բացահայտել փողի բազայում կանխիկ միջոցների շարժերի վրա ազդող գործոնները եւ դրանց փոփոխությունների ազդեցությունները: Դրանից ելնելով՝ պանելային տվյալների վերլուծության միջոցով ուսումնասիրվել են երկրների կանխիկ միջոցների նկատմամբ պահանջարկի վրա ժամանակի ընթացքում ազդող հիմնարար գործոնները, այնուհետեւ ընտրանքային դիտարկման (cross section) մոդելի միջոցով բացահայտվել են երկրների առանձնահատկություններով պայմանավորված գործոնները: Ըստ այդմ՝ ժամանակի ընթացքում ազդող գործոններ են հանդիսացել 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, հարկային եկամուտները (ՀՆԱ մեջ ունեցած կշռով), փողի շրջապտույտի արագությունը, իսկ երկրների առանձնահատկություններով պայմանավորված գործոններ են հանդիսացել դոլարիզացիայի մակարդակը, ֆինանսական շուկայի զարգացման ինդեքսը եւ վերջին 20 տարում գնաճի առավելագույն մակարդակը: