Գնաճի մոդելավորումը ՀՀ Տնտեսությունում

ԱՓ 08/10-01

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնականբ

Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն

Գնաճի մոդելավորումը ՀՀ Տնտեսությունում
Նարեկ Ղազարյան

Համառոտագիր

Սույն աշխատանքի նպատակն է ՀՀ տնտեսության համար կառուցել և գնահատել գնաճի մեկ հավասարումով մոդելներ` հիմնված արդի մակրոտնտեսագիտության մեջ օգտագործվող տեսական հիմքերի վրա: Կառուցված մոդելների շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ տնտեսությունում գնագոյացման մեխանիզմները և գնահատվել են մի շարք կառուցվածքային պարամետրեր: Գնահատվել են նաև գնաճի վրա միավոր աշխատուժի ծախսերի, տեղական արժույթով ներմուծված ապրանքների գների, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ծախսերի ազդեցությունը: