ՀՀ-ում ներդրողների վարքագծի մոդելավորումը ներդրումների կանխատեսման նպատակով

ՀՀ-ում ներդրողների վարքագծի մոդելավորումը ներդրումների կանխատեսման նպատակով
Տնտեսական հետազոտությունների վարչություն
Կարեն Դավթյան

Ներդրումների ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի կարևորագույն հանգամանքներով: Նախ, ներդրումը կապիտալի հավաքագրման միջոցով տնտեսական աճն ապահովող գլխավոր գործոններից է: Ներդրումները նաև ՀՆԱ-ի ամենափոփոխուն բաղադրիչն են, ուստի և կարող են մեծ ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի տատանումների վրա:

Այս աշխատանքի նպատակն է՝ տնտեսաչափական (էկոնոմետրիկ) արդյունքների միջոցով ստանալ ներդրողների վարքագիծը բնութագրող գործոնների քանակական հիմնավորումը ՀՀ տնտեսության համար, որը կարող է օգտակար լինել ՀՀ ԿԲ-ում համախառն պահանջարկի գնահատման գործընթացում և կիրառվել դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման ժամանակ: Ներդրողների վարքագծի մեկնաբանման ներկայացված տեսական դրույթները տեղայնացնելով՝ կարելի է ՀՀ համար իրականացնել տնտեսաչափական վերլուծություն՝ գնահատելով ռեգրեսիոն հավասարումը:

Ստացված վերջնական արդյունքներն օգտագործվում են անցած ժամանակաշրջանում ներդրողների վարքագծի վերլուծության և որոշակի եզրակացություններ կատարելու համար:

Առաջին բաժնում ներկայացված են ներդրողների վարքագծի մոդելավորման տեսական դրույթները:

Երկրորդ բաժնում կատարված է ՀՀ-ում մասնավոր ներդրումների փորձառական (էմպիրիկ) վերլուծություն, որը ներառում է մոդելում ընդգրկված փոփոխականների կոնկրետ նկարագրերն ու հենց այդ համախմբի ընտրության պատճառները, կիրառված տնտեսաչափական մեթոդաբանությունը և գնահատված ռեգրեսիոն հավասարումն ու դրա հետ կապված վիճակագրական թեստերը:

Վերջին բաժնում ամփոփվում են փորձառական արդյունքներն ու արվում համապատասխան եզրակացություններ: