Արտադրողականության չօգտագործված ներուժը Հայաստանի մշակող արդյունաբերությունում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Արտադրողականության չօգտագործված ներուժը Հայաստանի մշակող արդյունաբերությունում
Հետազոտական ամփոփագիր 2026-04
Թաթուլ Հայրունի, Անահիտ Պողոսյան
Համառոտագիր
Ինչո՞ւ են երբեմն ավելի արտադրողական կազմակերպությունները մնում փոքր, մինչդեռ պակաս արտադրողականները շարունակում են կենտրոնացնել աշխատուժ և կապիտալ։ Այս հարցը կարևոր է ոչ միայն առանձին կազմակերպությունների, այլև ամբողջ տնտեսության համար, քանի որ դրանից է կախված, թե տրված ռեսուրսներով որքան կարող է արտադրել երկիրը։ Այս հետազոտական ամփոփագիրն անդրադառնում է այս հարցին՝ մշակող արդյունաբերության օրինակով ցույց տալով, որ աշխատուժի և կապիտալի ավելի արդյունավետ բաշխման դեպքում ոլորտի ընդհանուր գործոնային արտադրողականությունը կարող էր լինել մինչև 53.6%-ով, իսկ աշխատուժի արտադրողականությունը՝ 30.7%-ով ավելի բարձր։ Հետևաբար, կարևոր է, որ արտադրողականության աճի քաղաքականությունն ուղղված լինի ոչ միայն առանձին կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանը, այլև այնպիսի տնտեսական միջավայրի ձևավորմանը, որը կնպաստի ռեսուրսների հոսքին դեպի առավել արտադրողական կազմակերպություններ: