ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատում 2025թ. հետազոտություն
«ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատում. Բարոմետր 2025» հետազոտությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ անկախ հետազոտական կազմակերպության՝ «Ամպերա» ՍՊԸ-ի կողմից։
Հետազոտությունում ներկայացված վերլուծությունները, գնահատականները, եզրակացությունները և կարծիքները պատկանում են հետազոտությունն իրականացրած կազմակերպությանը և հեղինակներին։ Դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն Կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշումը, գնահատականները կամ քաղաքականությունը։
Հետազոտությունն իրականացվել է բնակչության ֆինանսական կարողությունների վերաբերյալ տվյալահեն պատկերացում ձևավորելու և Ֆինանսական կրթման ծրագրի նոր փուլի (2027-2031թթ.) մշակմանն աջակցելու նպատակով։
ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատում, 3-րդ ազգային հետազոտություն (Բարոմետր 2025)