Հայսատանի Հանրապետության հուշադրամներ-2013թ.

Հարգելի ընթերող․

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» տարեկան հանդեսը ներկայացնում է 2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, որոնք արտացոլում են տարվա ընթացքում նշանավորված հոբելյաններն ու իրադարձությունները:

2013թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը նշեց ազգային արժույթի՝ դրամի ներդրման 20-ամյա հոբելյանը: Այս տարիներին հայկական դրամը հետևողականորեն ենթարկվել է լուրջ որակական փոփոխությունների՝ դառնալով ժամանակակից և պաշտպանված արժույթ, որն իր արտադրական որակով, պաշտպանվածության մակարդակով և գրավչությամբ չի զիջում աշխարհի առաջատար երկրների արժույթներին: Բացի շրջանառու մետաղադրամներից և թղթադրամներից` ՀՀ կենտրոնական բանկն այսօր թողարկում է հիշատակային մետաղադրամներ, ներդրումային դրամներ և հուշադրամներ «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» տարեկան հանդեսը ներկայացնում է 2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, որոնք արտացոլում են տարվա ընթացքում նշանավորված հոբելյաններն ու իրադարձությունները: 2013թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը նշեց ազգային արժույթի՝ դրամի ներդրման 20-ամյա հոբելյանը: Այս տարիներին հայկական դրամը հետևողականորեն ենթարկվել է լուրջ որակական փոփոխությունների՝ դառնալով ժամանակակից և պաշտպանված արժույթ, որն իր արտադրական որակով, պաշտպանվածության մակարդակով և գրավչությամբ չի զիջում աշխարհի առաջատար երկրների արժույթներին: Բացի շրջանառու մետաղադրամներից և թղթադրամներից` ՀՀ կենտրոնական բանկն այսօր թողարկում է հիշատակային մետաղադրամներ, ներդրումային դրամներ և հուշադրամներ։ Նշանավորելով ազգային արժույթի թողարկման ոլորտի վերընթաց զարգացումներն ու անկախ պետականության ամրակայման փաստը` ՀՀ կենտրոնական բանկը 2013թ. իրականացրեց մի շարք միջոցառումներ՝ նվիրված դրամի 20-ամյա հոբելյանին, և շրջանառության մեջ դրեց «Ազգային դրամի 20 տարին» հուշադրամը:

Տարին նշանավորվեց նաև իր նախադեպը չունեցող դրամագիտական ծրագրով, որի շրջանակում թողարկվեցին «Հայկական այբուբենի տառերը» շարքը կազմող ոսկե և արծաթե հուշադրամները: Այս ծավալուն թողարկմամբ ՀՀ կենտրոնական բանկն իր հարգանքի տուրքը մատուցեց հայ անվանի գիտնական և քրիստոնեության ջատագով Մեսրոպ Մաշտոցին, որը 405-406 թթ. ստեղծելով հայկական գիրը, դարձավ հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը և նպաստեց Հայաստանում քրիստոնեության ամրապնդմանը: «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքը ներառում է հայկական այբուբենի բոլոր տառերը:

2013թ. թողարկվեցին հուշադրամներ՝ նվիրված հայ անվանի դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին, գեղանկարիչներ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին և Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակին, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակին: Այս հոբելյանական թողարկումներով ներկայացվեցին հայ մեծագույն նվիրյալները ու նրանց ներդրումն ազգային արվեստի և գիտության զարգացման գործում:

Շարունակելով մասնակցությունը «Հայաստանի պատմությունը» միջազգային դրամագիտական ծրագրին, որի շրջանակում արդեն թողարկվել են «Հայաստանի խաչքարերը» և «Հայաստանի վանքերն ու եկեղեցիները» հուշադրամների շարքերը` ՀՀ կենտրոնական բանկը 2013թ. թողարկեց նոր՝ «Էջմիածնի գանձերը» շարքի առաջին՝ «Սուրբ Գեղարդ» արծաթե հուշադրամը: Այս շարքը կարևորվում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քրիստոնեական խորհրդանշանների ընդգրկվածության առումով, և թույլ է տալիս նորովի իմաստավորել մնայուն մարդկային արժեքները:

Ցանկանում եմ անդրադառնալ այն ուրախալի իրադարձությանը, որ 2013թ. «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» արծաթե հուշադրամը Իտալիայի Վիչենցա քաղաքում կայացած 10-րդ միջազգային մրցույթին արժանացել է բարձր գնահատանքի և զբաղեցրել պատվավոր առաջին տեղը «Տարվա լավագույն հուշադրամը» անվանակարգում: Այդ հաղթանակը համընկավ ազգային արժույթի 20-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը և լավագույնս արտացոլեց ՀՀ կենտրոնական բանկի թողարկումների ձեռքբերումները:

Արթուր Ջավադյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Հայսատանի Հանրապետության հուշադրամներ-2013

.