Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2017թ.

Հարգելի ընթերցող․
«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» տարեկան պարբերականը ներկայացնում է 2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, որոնք նվիրված են համահայկական նշանակություն ու նեցող իրադարձություններին և հայ նշանավոր գործիչների ծննդյան տարեդարձերին:
2017թ. նշանավորվեց Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյաններով: Պետական կարևորագույն նշանակություն ունեցող այս իրադարձությունների կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց «Հա յոց բանակի կազմավորման 25-ամյակ» ոսկե և արծաթե հուշադրամները, ինչպես նաև «Շուշիի ազատագրման 25-ամ յակ» ոսկե հուշադրամը:
Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության այլ անդամ պետությունները 2017թ. նշեցին պայմանագրի ստորագրման 25-ամյա և պայմանագրի կազմակերպության 15-ամյա տարեդարձերը: Կարևորելով այս միջազգային կազմակերպության գործունեությու նը` ուղղված խաղաղության, տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15«» արծաթե հուշադրամը:
Մեկ այլ միջազգային հնչեղություն ունեցող հոբելյան էր Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակը: Բազմաթիվ երկրների անդամակցությունը այս երկու խոշոր միջազգային կառույցներին մեծապես նպաստել է միջազգային արժութային համակարգի կայունության ապահովմանը: Այս իրադարձության հոբելյանական տարեդարձի առթիվ ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց «Հայաստան-ԱՄՀ/ՀԲ անդամակցության հոբելյան» արծաթե հուշադրամը:
2017թ. առանձնահատուկ էր նաև հայ ակնառու գործիչների հոբե յանական տարեդարձերով, որոնցից ամենանշանավորը կարելի է համարել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Այդ հոբելյանը մեծ հանդիսությամբ նշվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում (ՌԴ, Ուկրաինա, ԱՄՆ), իսկ ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց Հովհաննես Այվազովսկուն նվիրված ոսկե հուշադրամ` նկար չի «Իններորդ ալիքը» հայտնի կտավից դրվագի պատկերմամբ:
2017թ. թողարկվեցին հուշադրամներ` նվիրված հայ նշանավոր գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյա և հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիր Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյա հոբելյաններին: Այդ թողարկումները հասարակական և մշակութային կյանքում հայ նվիրյալների հսկայական ներդրման վկայությունն են:
Ինչպես և նախորդ տարիներին, 2017թ. ՀՀ կենտրոնական բանկն իր մասնակցությունն ու նեցավ միջազգային դրամագիտական ծրագրերում: «Աշխարհի լաբիրինթոսները» ծրագրի շրջանակներում 2016թ. թողարկված «Բոստոնի լաբիրինթոսը» և «Վաալսի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամներին 2017թ. ավելացան Բարսելոնայի և Մազոնեի լաբիրինթոսները պատկերող հուշադրամները: Մեկ այլ` «Նոյյան տապան» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում, ՀՀ կենտրոնական բանկը 2017թ. թողարկեց «Նոյյան տապան» չորս քաշային տարբերակներով ոսկե հուշադրամներ, որոնք արժանացան հայ և միջազգային հասարակության բարձր գնահատականին:

Արթուր Ջավադյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2017թ.

.