Գնաճը Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի երկրորդ կիսամյակում

(2004/2) Մակրոտնտեսական իրավիճակի ամփոփում

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով և 2004 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսվում էր տարեվերջի դրությամբ ապահովել գների մինչև 3 տոկոս աճ՝ 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում: Տարվա արդյունքներով գնաճը կազմել է 2 տոկոս, մինչդեռ տնտեսական աճի փաստացի ցուցանիշն էականորեն շեղվել է կանխատեսվածից և կազմել 10.1 տոկոս: Տնտեսական աճի ցուցանիշի շեղումը պայմանավորված էր ինչպես համախառն պահանջարկի, այնպես էլ առաջարկի բարձանագրված տարաբնույթ զարգացումներով: Տարվա ընթացքում համախառն պահանջարկի աճի բարձր տեմպերը էապես պայմանավորվել են արտաքին գործոններով: Նախ, հարկ է առանձնացնել մասնավոր տրանսֆերտների մեծածավալ ներհոսքը, որն ուղղակիորեն արտահայտվել է մասնավոր հատվածի ծախսումներում, ապա արտահանման մեծածավալ աճը, որն իրական արտահայտությամբ կազմել է մոտ 9.0% (առանց «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր»  հոդվածի): Չնայած 3.1% ներմուծման իրական աճին (առանց «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր»  հոդվածի), որին նպաստել է նաև մասնավոր հատվածի ծախսումների մոտ 11% աճը, այնուամենայնիվ արձանագրվել է վճարային հաշվեկշռի ընթացքիկ հաշվի պակասուրդի կրճատում:

ՀՆԱ-ում վերջինիս տեսակարար կշիռը կազմել է 4.0%՝ նախորդ տարվա 6.8%-ի փոխարեն: Մասնավոր հատվածում շարունակվել են նախորդ տարիներին արձանագրված սպառման և ներդրումների աճի բարձր տեմպերը՝ գերազանցելով դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումները: Մասնավոր սպառման 9.7 տոկոս և կապիտալ ներդրումների 19.3 տոկոս իրական աճը հիմնականում պայմանավորված է վերջին տարիներին եկամուտների անընդհատ աճով և նախորդ տարիների համեմատ մասնավոր տրանսֆերտների աճի բարձր տեմպերով: 2004 թվականին հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը պահանջարկի վրա միանշանակ չէր: Եթե առաջին կիսամյակում ծախսային որոշ հոդվածների գծով կատարված տնտեսումները որոշակիորեն զսպել են համախառն պահանջարկը, ապա երկրորդ կիսամյակի վերջում արձանագրվել է պետական սպառման զգալի աճ, որի ազդեցությունը տնտեսության վրա, թերևս, կարտահայտվի 2005 թվականին:

Ամբողջական առաջարկի ձևավորման գործընթացն էականորեն տարբերվել է նախորդ տարիների վարքագծից, որի հետևանքով տնտեսական աճի փաստացի և կանխատեսված ցուցանիշների միջև արձանագրվել են շեղումներ: Ամբողջական առաջարկի աճին զգալիորեն խթանել է գյուղատնտեսական արտադրանքի թողարկման ծավալների բարձր՝ 14.5% աճը, որը հիմնականում տեղի է ունեցել բուսաբուծության հաշվին: Աճի տեմպերի դանդաղում է արձանագրվել արդյունաբերության ճյուղում, որը հիմնականում պայմանավորված էր ադամանդի վերամշակման ծավալների նվազմամμ: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի աճի տեմպը կազմել է ընդամենը 2.1%, մինչդեռ առանց ադամանդագործության՝ 7.0%: Ծառայությունների ոլորտում և շինարարության ճյուղում պահպանվել են նախորդ տարվա միտումները: Մակրոտնտեսական միջավայրի վերը ներկայացված զարգացումների՝ մի կողմից մասնավոր տրանսֆերտների զգալի աճով պայմանավորված համախառն պահանջարկի աճի և մյուս կողմից՝ դրամի արժևորման արդյունքում առաջացած գնաճ-փոխարժեք երկընտրանքի պայմաններում ՀՀ ԿԲ-ն առաջնությունը տվել է գնաճի ցածր մակարդակի ապահովմանը: Արդյունքում, դրամավարկային քաղաքականությունն իրականացվել է՝ նախապատվությունը տալով հիմնակա- նում դրամային գործիքներին, իսկ փողի μազան կառավարվել է ծրագրի շրջանակներում: Նշենք, որ իրականացված դրամավարկային քաղաքանությունն ուղղորդվել է տոկոսադրույքների շարունակական նվազմամբ:

Գնաճը Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի երկրորդ կիսամյակում