ՀՀ ԿԲ տեղեկագիր (2005թ. նոյեմբեր)
Վիճակագրական ամփոփագիր
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «ՀՀ ԿԲ տեղեկագիր» ամենամսյա պարբերականի «Դրամավարկային ամփոփագիր» բաժինը ներառում է մակրոտնտեսական, հարկաբյուջետային, դրամավարկային, ինչպես նաև ՀՀ վճարահաշվարկային, ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշների և տնտեսական նորմատիվների վերաբերյալ տեղեկատվություն:
Մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն է, իսկ հարկաբյուջետային, դրամավարկային և ֆինանսական վիճակագրության տվյալների աղբյուրը՝ ՀՀ կենտրոնական բանկը:
Դրամավարկային և ֆինանսական վիճակագրությունում ընդգրկված է ՀՀ միջազգային պահուստների, փողի ագրեգատների, ֆինանսական շուկայի և փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվություն:
«Դրամավարկային ամփոփագիրը», ինչպես նաև ՀՀ ԿԲ այլ հրապարակումներ տեղադրվում են ՀՀ կենտրոնական բանկի «Տնային էջում»: