ՀՀ ԿԲ տեղեկագիր (2006թ. օգոստոս)

Վիճակագրական ամփոփագիր

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «ՀՀ ԿԲ տեղեկագիր» ամենամսյա պարբերականի «Դրամավարկային ամփոփագիր» բաժինը ներառում է ՀՀ ԿԲ խորհրդի ս.թ. օգոստոսի 29-ի նիստի՝ 2006 թվականի սեպտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունը, ինչպես նաև մակրոտնտեսական, հարկաբյուջետային, դրամավարկային, ՀՀ վճարահաշվարկային, բանկային համակարգի հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն:

Մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն է, իսկ հարկաբյուջետային, դրամավարկային և ֆինանսական վիճակագրության տվյալների աղբյուրը՝ ՀՀ կենտրոնական բանկը:

Դրամավարկային և ֆինանսական վիճակագրությունում ընդգրկված է ՀՀ միջազգային պահուստների, փողի ագրեգատների, ֆինանսական շուկայի և փոխարժեքների վերա- բերյալ տեղեկատվություն:

«Դրամավարկային ամփոփագիրը», ինչպես նաև ՀՀ ԿԲ այլ հրապարակումներ տեղադրվում են ՀՀ կենտրոնական բանկի «Տնային էջում»: