Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (1-ին եռ. 2018թ. – 4-րդ եռ. 2018թ.)
(2018/4) Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն
(1-ին եռ․ 2018 թ․ - 4-րդ եռ․ 2018 թ․)
2018 թվականին ՀՀ կենտրոնական բանկը վարել է արդյունավետ դրամավարկային քաղաքականություն. հաջողվել է խարսխել գնաճային սպասումները և չեզոքացնել գնաճային միջավայրի վրա ազդող մի շարք ճնշումներ: Արդյունքում՝ 12-ամսյա բնականոն գնաճը տարվա ընթացքում տատանվել է միջին հաշվով 3.8% մակարդակի շուրջ՝ տարեվերջին կազմելով 2.6%, իսկ 12-ամսյա ընդհանուր գնաճը դեկտեմբերի վերջին կազմել է 1.8%: