Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների և ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության ներկայացուցիչների համար
Սույն թվականի ապրիլի 16-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների և ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության ներկայացուցիչների համար:
Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների միջոցով ահաբեկչության ֆինանսավորման տիպաբանությունը և ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: