Անց է կացվել դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող աուդիտորական կազմակերպությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների համար

Սույն թվականի մարտի 19-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող աուդիտորական կազմակերպությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների համար:

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխությունները, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հիմքերը և չափանիշները և ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: